SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 31-ին, Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով։
Երեկոյան Երևանի բնակիչ՝ 34-ամյա Կարեն Հովհաննիսյանը դիմել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ նույն օրը Տիչինայի և Սեբաստիա փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունեցել իր հետ, որի ընթացքում իրեն անծանոթ անձը անհիմն հարձակվել է իր վրա և ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով ձեռնարկելով անհրաժետ օպերատիվ միջոցառումներ՝ պարզել են Կ. Հովհաննիսյանի հետ անհիմն վիճաբանած և նրան մարմնական վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը. նա Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 29-ամյա Մհեր Գրիգորյանն է, ով հրավիրվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, կատարվածի մասին հետաքննիչի մոտ բացատրություն է տվել, որից հետո բաց է թողնվել։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կ. Հովհաննիսյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Հովհաննիսյանն աշխատում է ՀՀ փաստաբանների պալատում՝ որպես փաստաբան։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: