Հայաստանում սպասվում է անձրևոտ եղանակ և քամու ուժգնացում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայաստանում սպասվում է անձրևոտ եղանակ և քամու ուժգնացում

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը: Հանրապետության տարածքում հունիսի 2-3-ը ժամանակ առ ժամանակ, հունիսի 4-ին շրջանների զգալի մասում, 5-7-ը՝ հյուսիսային շրջաններում, կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 2-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 6-7 աստիճանով, 4-5-ը՝ նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում հունիսի 2-3-ը ժամանակ առ ժամանակ, հունիսի 4-ին կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, հունիսի 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:



Նման նյութեր