2019թ.-ին Երևանի ամենահայտնի շենքերից մեկը` «Դվին» հյուրանոցը, կնշի 40–ամյա հոբելյանը։ Դեռ անցած տարվա վերջին Հայաստանի կառավարությունը հաղորդեց, որ 87,2 միլիոն դոլարի ներդրումներ կուղղորդվեն դեպի այդ հյուրանոցային համալիրի վերակառուցումն ու կստեղծվի 400 աշխատատեղ։
2019թ.-ին Երևանի ամենահայտնի շենքերից մեկը` «Դվին» հյուրանոցը, կնշի 40–ամյա հոբելյանը։ Այդ շենքին բաժին է ընկել բարդ ճակատագիր. վերելքի շրջանն ավարտվել է ԽՍՀՄ կործանման հետ, հետո սկսվել է ամայության և լքվածության երկար փուլ։ Այժմ թվում է` հայտնվել է հույսի շող։
Հայկական ԶԼՄ-ները, հղում անելով «Դվին» հյուրանոցի պաշտոնական կայքին, հաղորդում են, որ նախատեսվում է «վերակառուցել և վերաբրենդավորել հյուրանոցային համալիրը» և այն վերանվանել Hayastan Hotel։ Բացումը նախատեսված է 2018թ-ի վերջին։ Խոստանում են, որ վերակառուցումից հետո «Դվինը» կդառնա Երևանի ամենաշքեղ հինգաստղանի հյուրանոցներից մեկը։ Այստեղ կլինեն առաջնակարգ ռեստորաններ, խանութներ, բիզնես և սպա կենտրոն, լողավազան, մարզասրահ, հանդիսությունների սրահ և ակումբներ, այդ թվում` մանկական։
Hayastan Hotel ներքին հարդարման մանրակերտը
Բլրի հյուսիսային լանջին, որտեղ ծվարել է Երևանի հնագույն թաղամասերից մեկը` Կոնդը, «Դվին» հյուրանոցն իր ամբողջ գեղեցկությամբ վեր է խոյացել 1979թ–ին։ Ճարտարապետների խումբը` Է. Սաֆարյանը, Ա. Ալեքսանյանը և Ֆ. Հակոբյանը, ստացել են Հայկական ԽՍՀ պետական մրցանակ, և պետք է խոստովանել, որ` ոչ հենց այնպես։
«Դվինը» դարձել էր նոր ժամանակների յուրահատուկ շունչ կիսախարխուլ Կոնդի ֆոնին և, չնայած հայկական ճարտարապետության համար ավանդական ոճին, բավական ժամանակակից և համարձակ տեսք ուներ։ Առանց «նեղացնելու» հանդիպակաց վեր խոյացող «Հրազդան» հյուրանոցին, որը գտնվում է համանուն կիրճի մոտ, պետք է ասել, որ «Դվինի» համեմատ այն սովորական բազմահարկ շենք էր` ապակուց և բետոնից։ Երևանցիները հպարտանում էին նոր հյուրանոցով, որի ռեստորանը շատ արագ հայտնի էր դարձել. այնտեղ գնում էին ոչ միայն ուտելու-խմելու, այլ երբեմն` նաև էքսկուրսիայի։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am