Որովայնն այն օրգանն է, որտեղ տեղի է ունենում նյութափոխանակության մեծ մասը։ Որովայնում թթուները pH-ի ցածր մակարդակի են, ինչը բավարար է՝ բակտերիաները վերացնելու համար։ Դրանք օրգանիզմ են մտնում սննդի միջոցով։ Fithacker.ru կայքը գրում է, որ այսպիսով ստամոքսային տրակտը պաշտպանված է հնարավոր վարակներից, որոնք կարող են դիարեա առաջացնել։ Սակայն այս օրգանը հակված է վարակների և հիվանդությունների, ինչպիսիք են գաստրիտը, որն առաջանում է լորձաթաղանթի բորոբոքման պատճառով։ Սա հանգեցնում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են որովայնի փքվածությունը, այրոցը, ախորժակի կորուստը, արյունահոսությունը և այլն։
Գաստրիտն առաջանում է այնպիսի գործոնների հետևանքով, ինչպիսիք են.
- ծխելը
- ալկոհոլի չարաշահումը
- քրոնիկական սթրեսը
- սնվելու վնասակար սովորություննեը
- Pylori վարակը
Գաստրիտի բուժման ավանդական միջոցներ կան, սակայն դեղամիջոցների մեծ մասը կողմնակի ազդեցություններ են ունենում։ Կարող եք օգտագործել որոշ բնական միջոցներ, որոնք կօգնեն թեթևացնել ձեր վիճակը։
- Բրնձի ջուր՝ այրոցից ազատվելու համար.
- 1 լիտր ջրի մեջ 2 բուռ բրինձ եփեք
- առանձնացրեք ջուրը և թողեք սառչի։
- Գազարի և նեխուրի հյութը կհանգստացնի գաստրիտն ու այրոցը.
- խառնեք 2 գազար, նեխուրի մի քանի ճյուղ և մի փոքր ջուր
- խառնեք այնքան, մինչև ստանաք միասեռ զանգված։
- Իմբիրն ու տանձը լավ աշխատում են որովայնի վտանգավոր բակտերիաների դեմ։ Խառնեք այս երկու բաղադրիչները և վայելեք հյութը։
- Խնձորի և երիցուկի հյութը խմեք ամեն օր.
- մաքրեք խնձորը և կտրեք
- լցրեք թասի մեջ, մի փոքր ջուր ավելացրեք և երիցուկի թարմ ծաղիկներ
- եռացրեք այս խառնուրդը, թողեք սառչի։
- Մաղադանոսի հյութ։ 1 լիտր ջուրը խառնեք մաղադանոսի հետ։ Ջուրը խմեք ամեն օր։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը