Արմեն Դուլյանի հրապարակումը.
«Բերեմ վիճակագրական պաշտոնական վերջին տվյալները՝ մեջբերում մամուլից՝ «Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2018 թվականի մարտին կազմել է 167 767 դրամ։ Այդ թվում՝ պետական ու համայնքային կազմակերպություններում աշխատավարձը 140 553 դրամ է, ոչ պետական կազմակերպություններում՝ 184 526 դրամ»։
Հիմա թույլ տվեք ձեր ուշադրությանը ներկայացնել անցած տարվա աշնան տվյալները… Եվ այսպես՝ կես տարի առաջ իրավիճակն այսպիսին է եղել՝ էլի մեջբերում մամուլից. «Մեր երկրում աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 190 հազար ՀՀ դրամ, ընդ որում՝ մասնավոր հատվածում աշխատողների միջին աշխատավարձի ցուցանիշը կազմում է շուրջ 226 հազար ՀՀ դրամ, իսկ պետական համակարգում աշխատողներինը՝ 160 հազար ՀՀ դրամ: Այս մասին վկայում են Ազգային Վիճակագրական Ծառայության հրապարակած՝ ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա դրությամբ մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները»…
Ինչու եմ սա ներկայացնում…. Ուղղակի հաստատ գիտեմ, որ մի որոշ ժամանակ անց հանդիպելու ենք վերլուծությունների, որոնց հեղինակները հիմնավորելու են, թե հեղափոխության հետեանքով աշխատավարձները, բնականաբար, պիտի ընկնեին, բա խառն էր վիճակը… Պարզապես փաստենք՝ աշխատավարձները նվազում էին նաև մինչև այս տարվա մարտը, երբ Թավշյա հեղափոխության մասին խոսք անգամ չկար..»: