Անգլիական Բիրմինգեմ քաղաքում անցկացվել է քիք-բոքսինգի «Glory 54» մրցաշարը:
«Glory World Series»-ի կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Հարութ Գրիգորյանը պաշտպանել է տիտղոսը` հաղթելով Ադրբեջանի ներկայացուցիչ Ալիմ Նաբիևին:
Մենամարտը տևել է հինգ ռաունդ և մրցավարների միաձայն որոշումով հաղթանակը տրվել է մեր մարզիկին (48-47, 49-46, 49-46, 50-45, 50-45):
«Այս հաղթանակը նվիրում եմ Հայաստանին: Բոլորին ապացուցեցի, որ իսկական չեմպիոն եմ ու կկռվեմ բոլորի հետ, ով կհավակնի այս տիտղոսին»,- մենամարտից հետո ասել է Գրիգորյանը:
Նշենք, որ Գրիգորյանը առաջին անգամ է պաշտպանում չեմպիոնական գոտին` այն նվաճելով հոլանդացի Մյուրտել Գրոենհարտի հետ մենամարտում: