Արմեն Դուլյանը գրել է.
«Ախր հասարակ հաշվարկ է…
Միշտ ասում էի՝ հանրապետականները չունեն այն մտավոր կարողությունները, որոնք անհրաժեշտ են ճիշտ որոշումներ կայացնելու համար… Ու հիմա էլ համոզվում եմ, թե որքան ճիշտ գնահատական եմ տվել այդ ուժին… Ախր ձեր շարքերը կուռ պահելու փոխարեն՝ հակառակը՝ թողեք թող ձեր մի քանի պատգամավորներ դուրս գան ձեր կուսակցությունից… Դուք կդառնաք փոքրամասնություն խորհրդարանում, այլևս խոչընդոտ չեք լինի գործադիր իշխանության համար ու հավատացեք՝ բոլորը՝ առաջին հերթին նիկոլենք անմիջապես կմոռանան արտահերթ ընտրությունների մասին… Ու խորհրդարանում ամենամեծ խմբակցությունը կունենաք մինչև 2022 թվականը… Գոնե էսքանը հասկանո՞ւմ եք…»