
Փաստաբան Նորայր Նորիկյանի հրապարակումը.
«Անկեղծ ասած ոչ միայն զարմանալի է, այլև տարակուսելի, որ փաստաբանները դառնում են թիրախ` այս կամ այն անձի պաշտպանությունն իրականացնելու համար:
Սա դեմ է մարդու իրավունքների պաշտպանության փիլիսոփայությանը:
Փաստաբանին անձնական վիրավորանք հասցնելը, հայհոյելը որևէ մեկին պատիվ չի բերում:
Ինձ համար որևէ նշանակություն չունի փաստաբանի անձը:
Ինքս շատ լավ գիտեմ փաստաբանի աշխատանքի ծանրությունն ու երբեմն չգնահատված լինելը…
Կարող եք համաձայն չլինել փաստաբանի հետ, բայց օգնող մարդուն չեն հարվածում:
Չպետք է մոռանալ, որ փաստաբանի մասնագիտությունը նման է բժիշկի մասնագիտությանը…»