Ոստիկանությունը Փարիզում միգրանտների վերջին երկու ճամբարների երկրորդ տարհանումն է իրականացնում վերջին հինգ օրում: Այդ մասին հայտնել է France Info ռադիոկայանը:
Գործողությունն սկսվել է տեղական ժամանակով ժամը մոտավորապես 6:30-ին (Երևանի ժամանակով ժամը 8:30-ին) և ներկայում ընթանում է հանգիստ պայմաններում: Միգրանտների տարերայնորեն ստեղծված ճամբարները գտնվում են Սան Մարտենի ջրամբարի և Պորտ դե լա Շապելի մոտ:
Մայիսի 30-ին տարհանվել էր Փարիզում միգրանտների առավել խոշոր ճամբարներից մեկը, այն ժամանակ տարաբնակեցվեց ավելի քան հազար մարդ: