Հայկ Բալանյանի հրապարակումը.
«Խնդիրը միայն «տափակ լեգիզմը» չէ։
Այլ նաև Նիկոլ Փաշինյանի ու թիմի ոչ վենդետային թավշյա պարտավորությունները վերնախավի, խոշոր կապիտալի հետ և լիբերտարիան մոտեցումները, ազատ շուկա, կապիտալ և այլն։
Բիզնեսի սրբության ու պետության չխառնվելու իդեա-ֆիքսը փակում են սոցիալական հեղափոխության ճանապարհը, իսկ օլիգարխատի հաշվին միջին դասակարգի ձևավորումը առանց պետական քաղաքականության կտևի տանամյակներ, եթե իհարկե օլիգարխատը էնքան միամիտ լինի, որ այդ ճանապարհը չփակի։
Իսկ այդ պատմական ժամանակը այս թիմը չունի։
Եթե մի քանի տարում չփոխվի երկրի օլիգարխիկ սոցիալ-տնտեսական կառուցվածքը, հետևաբար քաղաքականության, գաղափարախոսության հիմքերը, ապա թեման փակված է։
ՈՒղղակի Ալեքսանյան-Սուքիասյան-Նուշիկյանները կդառնան Նիկոլ Փաշինյանի բազան՝ փախնելով Սերժ Սարգսյանից։ ՈՒ կլինի լիբերտար-օլիգարխիկ կապիտալիզմ մարդկային դեմքով, այն ինչը չկարողացավ անել Տիգրան Սարգսյանը, Վիգեն Սարգսյանը ու Միքայել Մինասյանը։
Օլիգախիկ բազիսը պիտի քանդվի, որ մեռնեմ օրենքին ասելով ի շրջանս յուր չվերադառնանք»։