Իսկ դուք Ուրուգվայում շաուրմա համտեսե՞լ եք։ Հայկական ռեստորանի հետ անսպասելի հանդիպումը հանկարծակիի է բերել հայտնի ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինին Մոնտևիդեոյում։
Հայտնի բլոգեր և ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինն այցելել է Ուրուգվայի մայրաքաղաքում հաստատված հայ ինժեների խորտկարանը։
Հայտնի ճանապարհորդն այցելել է Լատինական Ամերիկայի այս փոքրիկ պետությունը, որտեղ նախատեսում էր նյութ պատրասել հին երկաթուղային կայարանի մասին։ Սակայն հանգամանքների բերումով Լապշինը հայտնվել է հայկական խորտկարանում, որտեղ էլ նա անսպասելիորեն հանդիպել է Աշոտին։
Բլոգերի խոսքով` Աշոտը Ուրուգվայ է տեղափոխվել 17 տարի առաջ Հայաստանից։ Հայրենիքում նա ինժեներ էր։ Արագ սննդի և ուտեստների պատրաստման նկատմամբ ունեցած սերը դրդել են Աշոտին Մոնտևիդեոյում սեփական գործը բացել։ Այսօր հայի խորտկարանի պահանջարկին միայն նախանձել կարելի է։
«Խորտկարանը շատ մեծ պահանջարկ է վայելում, հազիվ նստելու տեղ գտանք, զրուցելու համար։ Եվ այդպես ողջ օրը` առավոտից մինչև երեկո։ Սա տեսնելով` հարցս արդեն անտեղին էր, թե ինչու չշարունակեց ինժեների կարիերան։ Սիրում է մարդը պատրաստել, ուզում էր սեփական գործը բացել, գրագետ բիզնես–պլան է կազմել և ահա արդյունքը»,- գրում է Լապշինն իր բլոգում։
Աշոտը սրճարանը հայկական խորհրդանիշերով է զարդարել` ոչ միայն Հայաստանի, այլև Կիլիկիայի զինանշանով, Երևանի տեսարժան վայրերի լուսանկարներով և Հայաստանի հետ ասոցացվող մրգերով։
Լապշինը` Ուրուգվայում ապրող Աշոտի և տեղի ռադիոկայններից մեկի լրագրողի հետ
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am