Սահակաշվիլին Վրաստան կմեկնի, «հենց որ փաստաթղթեր ունենա»
Advertisement 1000 x 90

Սահակաշվիլին Վրաստան կմեկնի, «հենց որ փաստաթղթեր ունենա»

Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին ներկայում գտնվում է Լեհաստանում, որտեղ տեղական հեռարձակողի եթերում խոսել է Վրաստան իր ուղևորության մասին և հայտարարել, թե հենց որ ինքը հնարավորություն ունենա, անմիջապես կմեկնի հայրենիք, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:

«Վրաստանում վախենում են նույնիսկ այն բանից, որ ես իրենց բանտում նստեմ, իսկ երբ իշխանությունը վախենում է մի մարդուց, որին բանտ է սպառնում, դա նշանակում է, որ իրենք իրավացի չեն, իսկ դա նշանակում է, որ ես ուժեղ դիրք ունեմ վրաց ժողովրդի մեջ:

Այժմ, ընդհակառակը, ես չեմ թաքնվում արդարադատությունից, այլ նրանց ասում եմ, որ կգամ, բայց ինձ պատասխանում են՝ ոչ, մնա այնտեղ, որտեղ գտնվում ես:

Պարզապես ներկա փուլում ես ոչ մի փաստաթուղթ չունեմ, որպեսզի գամ Վրաստան, և հենց որ ես հնարավորություն ունենամ, կմեկնեմ, և իմ ժողովրդի կողքին կլինեմ ազատության համար պայքարում»,- հայտարարել է Միխեիլ Սահակաշվիլին:



Նման նյութեր