«Խնդրում եմ, րոպե առաջ միջամտել Ստեփանակերտում կատարվող գործընթացներին». բաց նամակ Նիկոլ Փաշինյանին
Advertisement 1000 x 90

«Խնդրում եմ, րոպե առաջ միջամտել Ստեփանակերտում կատարվող գործընթացներին». բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո՛ պարոն Վարչապետ,

Թույլ տվե՛ք շեշտադրել ներկայիս Հայաստանի ազգային անվտանգությանը վերաբերող մի խնդիր, որի լուծումը պահանջում է Ձեր անմիջական ներգրավվածությունը: Խոսքը Արցախում, մասնավորապես՝ Ստեփանակերտում տեղի ունեցող իրադարձությունների մասին է: ՀՀ ներկայիս չշեշտադրված դիրքորոշումը կարող է լուրջ քաղաքական հետևանքների հանգեցնել թե՛ ներկայիս ՀՀ-ում, թե՛ Արցախի Հանրապետությունում:

Իրավիճակը էլ ավելի կարող է սրվել տարբեր միջազգային խաղացողների՝ իրավիճակին միջամտելու և իրենց օգտին ուղղորդելու ցանկությամբ: Ուստի, խնդրում եմ, րոպե առաջ միջամտել Ստեփանակերտում կատարվող գործընթացներին, մասնավորապես՝ շտապ այցելել Ստեփանակերտ և նպաստել այնտեղ հնարավորինս անցավ քաղաքական փոփոխություններին: Մեր կողմից պարտավորվում ենք անհրաժեշտության դեպքում համալրել Ձեր ղեկավարած պատվիրակությունը Արցախի երկու հակամարտող կողմում էլ անբեկանելի հեղինակություն և ազդեցություն վայելող մարդկանցով:

Ժողովրդի ներկայիս ընդվզումը հետևանք է Արցախում ներքին երկարատև անարդարության, որը դրսևորվեց որպես արձագանք Ձեր կողմից կազմակերպած և հաղթանակած հեղափոխության: Ներկա գործընթացներին բարձիթողի վերաբերվելը կարող է հրահրել թշնամուն՝ խախտելու հավասարակշռությունը վերամիավորված Հայաստանի սահմանի ցանկացած հատվածում:

Հասկանալով Ձեր ժամանակի խիստ սղությունը՝ կապված երկրում արդյունավետ կառավարման համակարգի ստեղծման հետ, հորդորում ենք րոպե առաջ այցելել Արցախ և լուծել խնդիրը՝ թավշա խնդիրներ տալով ստեղծված իրավիճակին»:

Հարգանքով՝ Կարեն Վարդանյան



Նման նյութեր