Ես Մովսիսյան Րաֆֆին եմ… vnews.am
Advertisement 1000 x 90

Ես Մովսիսյան Րաֆֆին եմ… vnews.am

Երբ ես 18 տարեկան էի… մշակում էի հնարավոր բոլոր տարբերակները ծննդավայրիցս՝ Ոսկեվազ գյուղից հնարավորնիս շուտ և հեռու փախչելու համար: Արդեն իսկ հասցրել էի ընտանիքիս, ուսուցիչներիս, բարեկամներիս հիասթափեցնել և ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ընդունվելու փոխարեն գաղտնի դիմել և ընդունվել ԵԹԿՊԻ Կինոգիտության ֆակուլտետ:  Եթե այդ հիասթափությունը պատճառելու համար մինչ օրս չեմ փոշմանել, ապա Ոսկեվազ վերադառնալու հնարավոր ոչ մի առիթը բաց չեմ թողնում:

Կինոն այսօր… ինչպես և երեկ, արվեստներից ամենակարևորը չի եղել, բայց շարունակում է մնալ ամենապահանջվածն ու շահութաբերը:

Կինոն և գրականությունը… տարօրինակ քույրեր կամ եղբայրներ են. տարիքով փոքրն այնքան արագ է մեծանում, որ սկսում է ճնշել ավագին ու փոխել նրա էությունը:

Իրականությունը կինո դարձնելը… իրականությունը կեղծիքից ազատագրելու շնորհն է, որով օժտված չեն եղել և չեն կինոռեժիսորների ճնշող մեծամասնությունը:

Իսկ կինոն իրականություն… փոխելու և նոր իրականություն ստեղծելու կամ հորինելու ամենակարող միջոցներից է, որը շատ հաճախ հենց ստեղծողի հանդեպ է կործանարար դառնում:

Ծնողներիցս սովորել եմ… 11 տարեկան էի, երբ հայրս մահացավ: Ինձ և երկու կրտսեր եղբայրներիս խնամել են մայրս ու հորաքույրս: Նրանցից սովորել եմ հավատալ գալիք լավ օրվանը և ատել պատրիարխալիզմը:

Կուզեի բոլորն իմանան, որ…  որևէ իրողություն առավել վտանգավոր և կործանարար չէ, որքան այդ իրողությունը հակադեպրեսանտներով, ալկոհոլով կամ թմրադեղերով չեզոքացնելու մտադրությունը:

Իմ սիրած կինոն… միշտ քաղաքական է, եթե նույնիսկ մելոդրամի կամ ֆենտեզիի ժանրի է:

Եթե ես կինո նկարեմ, այն կլինի… պատրիարխալիզմի հիմքերը քանդող:

Իմ ամենասիրելի ռեժիսորը… Միքելանջելո Անտոնիոնին է:

Աշխարհում այսօր այնքան ֆիլմեր են նկարվում… որ խարխլվել են կինոյի արժևորման երբեմնի օբյեկտիվ համարվող մասնագիտական մոտեցումները:

Իսկ Հայաստանում լավ կինո կունենանք… Հայաստանում ավելի շատ դիրքորոշում և տեսակ ունեցող ֆիլմեր կունենանք, երբ ունենանք  անկախ կինոարտադրողի շահերից բխող կինոյի օրենք և Ազգային կինոկենտրոնի բաց ու թափանցիկ գործելավոճն ապահովող կանոնադրություն:

Ես ամենաշատը հուսալքվում եմ, երբ… հուսալքված եմ տեսնում կրտսեր եղբորս կամ նրան տարեկից ընկերներիս:

Բայցևայնպես… դուխով:

Ամբողջությամբ՝ vnews.am



Նման նյութեր