Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի գրառումը.
«Սուպերմարկետների կողմից գյուղմթերքի վաճառքը Ա/Ձ-ներով իրականացնելը օրենքի խախտում է, որը ամենևին կապ չունի հարկման դրույքաչափերի հետ:
Միևնույն տարածքում մեկից ավելի տնտեսավարողներով աշխատել կարելի է առևտրի կենտրոնում, շուկայում, տոնավաճառում, բայց ոչ սուպերմարկետում, որը կարգավորվում է Առևտրի և ծառայությունների մասին օրենքով:
Հետևաբար, նախկին իշխանությունների հետ բոլոր պայմանավորվածությունները եղել են օրենքից դուրս»: