ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում կրկին անդրադարձել է Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությանը։
«Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությանն արված նվիրատվությունների նախնական-ամբողջական հաշվետվություն»,- գրել է նա և հրապարակել հաշվետվությունը։
Հրապարակված ցանկից պարզ է դառնում, որ փոխանցումներն արվել են ԱՄՆ-ից, Ավստիայից, Բելգիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Լեհաստանից, Կանադայից, Կիպրոսից, Հայաստանից, նույնիսկ` Կորեայից։
Ցանկի վերջում նշված է, որ ընդհանուր առմամբ փոխանցվել է մոտավորապես 123 միլիոն դրամ։