Նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է հանգստի ժամանակ մերկ իրանով իր լուսանկարը, հաղորդում է Life-ը:
«Դուք «կիսամերկ» ասացիք: Փառք Աստծուն, ոչ թե «մերկ»: Եթե ես հանգստանում եմ, ապա անհրաժեշտ չեմ համարում թփերի հետևում թաքնվել», – ավստրիական ORF հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Պուտինը: Նա ավելացրել է, որ որևէ վատ բան չի տեսնում դրանում: