Սամվել Գևորգյանի հրապարակումը.
«Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում
Այս արտահայտությունը յուրաքանչյուրի կողմից մեկնաբանվում է յուրովի: Բիզնեսմենը ունի իր բացատրությունը, արվեստագետը իր մտածելակերպը, քաղաքական գործիչը իր մոտեցումները, կարիերիստը` իր հիմնավորումները…
Իմ կարծիքով, «Ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում», նշանակում է մտածել առաջադեմ, կառչած չլինել հին գաղափարներին, ունակ լինել լսել քննադատություն ու մտածել մեկ քայլ առաջ: Երբ դու բոլորից առաջ ես, կարելի է հաստատ ասել, որ դու ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում ես: Երբ որ դու նախաձեռնում ես փոփոխություններ, համոզված եղիր, որ ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում ես: Բիզնեսում առավել ևս…»: