Բակուր Մելքոնյան. «…Բայց արդյունքում չի շահում մեր Հայրենիքը…» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բակուր Մելքոնյան. «…Բայց արդյունքում չի շահում մեր Հայրենիքը…»

Եթե սիրում եք որսորդություն կամ ինտերնետային խաղեր, բլոտ, նարդի կամ սիրում եք մի քանի ժամ բանավեճի մեջ մտնել մի ադրբենջանցու հետ փորձելով ապացուցել, որ Արցախը մերն է (իհարկե վերջում հայհոյում եք ու դուրս եք գալիս ինտեռնետից?), եթե ունեք այս ամենի ժամանակը և հավեսը, բայց արդյունքում չի շահում մեր Հայրենիքը, առաջարկում եմ անել հետևյալը, սկսեցինք.

Տուրիստական թեմաներով չաթերի մեջ կամ պարզապես ցանկացած արտասահմանցու «որտե՞ղ կարելի է հանգստանալ» փոստի տակ սկսում ենք մեր «որս» խաղը, համոզելու համար պոտենցիալ տուրիստին գալ Հայաստան: Ձեր կողմից դուխով առաջարկում եք անվճար տրանսֆեր օդանավակայանից Երևան քաղաքի ցանկացած հյուրանոց և հետադարձ (կապահովի gg֊ին), հաջորդ քայլին, ոչ պակաս դուխով առաջարկում եք հայկական խոհանոցի անվճար հյուրասիրություն(կապահովի Փայտե Տնակ Wooden House ֊ը), ավելացնում եք անվճար թեյախմություն (ուրցի ու դաղձի?) հայկական ընտանիքում (չեմ կասկածում կգտնվեն լիքը կամավորներ) ու այ ըսենց հավես խաղեր տալով և իհարկե դժվար պահին պասեր տալով? (tag արեք մի քանի ընկերների որ հասնեն օգնության?) հասնում եք վերջնական հաղթանակի և տուրիստը Իսպանիա կամ Թաիլանդ գնալու փոխարեն գալիս է Հայաստան??

Չեմ կարող նկարագրել էն հաճույքը, որ կապրեք հաղթանակի դեպքում, ինչպես ասում են՝ դա պետք է ապրել:

Իսկ վերջում ամենակարևորը. 

Նկարներում առաջին հաջողված օրինակի վրա, որը իրականացրեց Grigorian Khachatur -ը, պարզ երևում է թե ինչ է պետք անել: Արդյունքում այս շաբաթ ունենք առաջին՝ Եվրոպայից փախցրած տուրիստին

#ֆլեշմոբ
#տուրիստինբերՀայաստան
#տուրիատինուղարկիՀայաստան

Բակուր Մելքոնյան



Նման նյութեր