Արտակարգ դեպք Վանաձորում՝ Վերամբարձ կռունկի ճոպանը պոկվել և բետոնով լցված տարան փլուզելով 2 հարկի առաստաղը ընկել է քաղաքացու վրա. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արտակարգ դեպք Վանաձորում՝ Վերամբարձ կռունկի ճոպանը պոկվել և բետոնով լցված տարան փլուզելով 2 հարկի առաստաղը ընկել է քաղաքացու վրա. shamshyan.com

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել մարմնական վնասվածքներով մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հիվանդանոց են մեկնել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները վաշտի հրամանատար՝ Վահան Էվինյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ՝ Սերգեյ Ավետիսյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքում գտնվող Արցախի պուրակից, որտեղ շինարարարական աշխատանքներ կատարելու ժամանակ 3-րդ հարկից վերամբարձ կռունկի ճոպանը պոկվել և ճոպանին ամրացված բետոնով լի տարան ընկել է նրա վրա: Ընկնելու պահին փլուզվել են 3-րդ և 2-րդ հարկի բետոնե առաստաղները:

Հիվանդանոցից Shamshyan.com-ի թղթակցին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծանր վիճակում: Փաստի առթիվ Ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում և պարզվում է վիրավորի ինքնությունը:

shamshyan.com