Կյանքը նոր էջից սկսել պետք չէ: Բայց, ինչպես գրում է onedio-ն, ինչ-որ բան ուղղել կամ ավելացնել՝ վատ չէր լինի:
Արեք այն, ինչ երկար ժամանակ վախենում եք, բայց շատ եք ցանկանում անել:
Ձեր առջև նպատակներ դրեք և աշխատեք հասնել դրանց:
Ավարտին հասցրեք սկսածը և երբեք մի հանձնվեք:
Մի փորձեք փոխել այն, ինչը փոխել անհնարին է:
Ձեր հոգուն հարազատ ինչ-որ զբաղմունք գտեք:
Կարդացեք այնպիսի գրքեր և դիտեք այնպիսի ֆիլմեր, որոնք կարող են փոխել Ձեր կյանքը դեպի լավը:
Աշխատեք ամեն ինչ անել ժամանակին և ոչինչ մի թողեք վաղվա:
Եթե Դուք դժգոհ եք Ձեր աշխատանքից, գտեք նորը:
Ճիշտ սնվեք, դա կարևոր է:
Զբաղվեք սպորտով:
Մի մոռացեք ժամանակ առ ժամանակ ուրախացնել ինքներդ Ձեզ:
Բաց եղեք յուրաքանչյուր նորի համար:
Շատ ճանապարհորդեք:
Դուրս նետեք ավելորդ բաները ոչ միայն տանից, այլ նաև գլխից:
Շփվեք միայն նրանց հետ, ում հետ հաճելի է շփվելը:
Ականջ դրեք մարդկանց ասածներին:
Եղեք ընկեր բնությանը:
Ուշադրություն մի դարձրեք ամեն մի մանր կենցաղային պրոբլեմի վրա:
Սովորեք ղեկավարել սեփական սթրեսը:
Ներեք, վիրավորանք մի պահեք:
Յուրաքանչյուր աշխատավարձից մի փոքր գումար տնտեսեք:
Լսեք Ձեր սրտին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը