Երեկ մամուլում տարածվեց, որ դերասան Գևորգ Գրիգորյանը ամուսնալուծվել է, դերասանն անձամբ էր այդ մասին հայտնել իր հարցազրույցներից մեկում: Տարեդարձի օրն իր ձեռքբերումների մասին խոսելիս՝ դերասանը նշել է՝ «Ամենամեծ ձեռքբերումս իմ շրջապատի լավ մարդիկ են, ովքեր մնացել են կողքիս. շատերը եկան-գնացին, բայց մնացին նրանք, ովքեր կան: Ի դեպ՝ ամենավերջին ձեռքբերումս այն է, որ բաժանվել եմ կնոջիցս. ավելորդից ազատվելը նույնպես ձեռքբերում է»:
Այս թեմայի շրջանակում Life.panorama.am-ը կապ հաստատեց Գևորգի հետ՝ պարզելու, թե ինչն է պատճառ հանդիսացել ամուսնալուծվելու համար: Ի դեպ՝ ճիշտ մեկ տարի առաջ այս օրը դերասանը հայտարարեց իր երջանիկ ամուսնության մասին. նա և նախկին կինը ամուսնացել էին 2017թ-ի հունիսի 4-ին:
«Մեր ամուսնալուծության պատճառների մասին մանամասներ չեմ ցանկանա հայտնել, միայն կասեմ, որ մենք ունեինք կենցաղային անհամատեղելիություն, որն էլ մեծ հաշվով բերեց ամուսնալուծության: Ասելով, որ կնոջիցս բաժանվելը ձեռքբերում է, ես նրան վիրավորել չեմ ցանկացել, պարզապես, կարծում եմ, որ իսկապես ձեռքբերում է ազատվել այն ամենից, ինչից վատ ես զգում»,- նշեց դերասանը:
Գևորգի նախկին կինը ուկրաինուհի է, հարցին, թե գուցե տարբեր ազգություններ ունենալն է հանգեցրել կենցաղային անհամատեղելիության, պատասխանեց.
«Իհարկե, ամենակարևոր ֆոկտոներից մեկը հենց դա էր: Այդ պատճառով, հանուն Հայաստանի Հանրապետության, հաջորդ կինս հայուհի կլինի»:
Գևորգ Գրիգորյանը վստահեցրեց՝ իրենց բաժանությունը այլ կնոջ պատճառով չի եղել: Եվ չնայած ամուսնալուծվելու ցանկությունը եղել է դերասանինը, սակայն ի վերջո նրանք երկուսով են համաձայնության եկել: