Հարգելի լրագրողներ, աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չեմ կարողանում ձեր հարցերին եւ նամակներին պատասխանել, ինչի համար հայցում եմ ձեր ներողամտությունը:
Այնուամենայնիվ, այսօրվա հարցադրումներից առանձնացված մի մասնավոր հարցի վերբերյալ կարճ կարող եմ ասել հետևյալը.
Ես որևէ դեպքում Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հրաժարականը չեմ համարում ձեռքբերում: Այն անհրաժեշտություն էր, որ հասունացել էր վաղուց և իրականություն դարձավ ուշացած: Ես Հայաստանի և մեզնից յուրաքանչյուրի համար ձեռքբերում կհամարեմ միայն այդ բարձր դատական պաշտոնում արժանի դատավորի ընտրությունը: Սա է, որ պետք է լինի մեր բոլորի ուշադրության արժանի թեման այս պահին կոնկրետ այս դատարանի մասով: