Հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի հրապարակումը.
«ՀԱՐԳԵԼԻ ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂՆԵՐ
Այսօր նայեցի Civilnet-ի «Հանրայինը՝ Նիկոլից առաջ ու Նիկոլից հետո» հաղորդումը եւ իմացա, որ հանրությանը սպասարկելու գործառույթով օժտված այդ կառույցը 700 աշխատակից ունի։ Կրկնում եմ՝ 700։
Հետո «Առավոտ»-ում կարդացի, որ «Շարմ»-ը եւ ոչ միայն այդ ընկերությունը «աութսորս պատրաստում են ծրագրեր», ինչն, ըստ հանրայինի ղեկավարների՝ նորմալ է։
Մասնավոր կազմակերպություններին պատվերներ տալը ոչ միայն նորմալ է, այլեւ, կարելի է ասել՝ օրինաչափ է շուկայական ազատ տնտեսության պայմաններում, բայց հարցեր են առաջանում.
1.Ինչպե՞ս են հայտարարվել «աութսորս»-ների մրցույթները, որտե՞ղ են հրապարակվել հայտարարությունները, ի՞նչ սկզբունքով են ընտրվել հաղթողները, ովքե՞ր են եղել ընտրողները,
2.Եթե «աութսորս»-ով ենք եթերը լցնում, ի՞նչ են անում եւ ինչի՞ համար են աշխատավարձ ստանում Հանրայինի 700 աշխատակիցները։
Քաղաքական իրադարձություններն օպերատիվ չլուսաբանելու մասին ոչ մի հարց չեմ տալիս»։