Նոյեմբերյանում թալանել են տեղի ճանաչված վարսավիրի բնակարանը. գողոնը կազմում է մոտ 2 մլն դրամ. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Նոյեմբերյանում թալանել են տեղի ճանաչված վարսավիրի բնակարանը. գողոնը կազմում է մոտ 2 մլն դրամ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 4-ին, Նոյեմբերյանում տեղի ունեցած բնակարանային գողության փաստով։

Ժամը 15։30-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի Նոյեմբերի 29-ի փողոցի բնակիչ՝ 60-ամյա Հովիկ Անանյանը դիմել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 10։30-ից մինչև 12։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք բանալիով բացել են իր տան դուռը, մտել ներս և ննջասենյակի պահարանից հափշտակել են խոշոր չափի գումար և ոսկյա ու արծաթյա զարդեր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Անանյանը անհատ ձեռներեց է և Նոյեմբերյանում հայտնի է «Վարսավիր Հովո» մականվամբ։ Նրա տնից տարել են մոտ 1 մլն 200 հազար դրամ, 20 ԱՄՆ դոլար և մոտ 4 հազար դոլար ոսկյա ու արծաթյա զարդեր։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին, ինչպես նաև գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com