Սկանդալ ադրբեջանցի շախմատիստի շուրջ. Կառլսենը նրան մեղադրել է պայմանավորված խաղի մեջ. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Սկանդալ ադրբեջանցի շախմատիստի շուրջ. Կառլսենը նրան մեղադրել է պայմանավորված խաղի մեջ. armeniasputnik.am

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը կարծում է, որ ռուսաստանցի Կարյակինի և ադրբեջանցի Մամեդյարովի միջև պարտիան կարող էր պայմանավորված լինել։

Նորվեգացի շախմատիստ Մագնուս Կառլսենը հայտարարել է, որ չի զարմանա, եթե Սերգեյ Կարյակինը և Շահրիյար Մամեդյարովը նախօրոք պայմանավորված լինեն ոչ-ոքիի համար։ Այդ մասին հաղորդում է նորվեգական TV2 հեռուստաալիքը։

Շախմատի աշխարհի գործող չեմպիոն Կառլսենը կարծում է, որ Ստավանգերի միջազգային մրցաշարի երրորդ տուրի պարտիան ռուսաստանցի Կարյակինի և ադրբեջանցի Մամեդյարովի միջև կարող էր պայմանավորված լինել։

«Ես ապացույցներ չունեմ, բայց հստակ գիտեմ, որ նրանք նախկինում էլ են այդպես արել։ Պետք է ավելի ուշադիր հետևել պարտիաներին, որոնք խաղում են ընկերները։ Բարեբախտաբար, աշխարհի չեմպիոնի կոչման համար խաղերում նման բան չի լինում, բայց ամեն դեպքում պետք է պայքարել նման խաղերի դեմ»,- ասել է նորվեգացին։

Իր հերթին Կարյակինը հայտարարել է, որ պայմանավորված պարտիաներ չի խաղացել Մամեդյարովի հետ։

«Պայմանավորված ոչ-ոքի՞։ Իհարկե ոչ։ Մենք ընկերներ ենք, բայց մրցում ենք միմյանց հետ։ Երկուսս էլ փորձում ենք հաղթել, և նման արդյունքը (ոչ-ոքի) մեզանից ոչ մեկին չի օգնի։ Ես նույնպես, երբեմն, մտածում եմ, որ որոշ պարտիաներ պայմանավորված են, բայց այս մակարդակում դա հազվադեպ բան է։ Հնարավոր է` նման պարտիաների մոտ 5 տոկոսը»,- մեջբերում է Կարյակինին TV2-ը։

Նախօրեին հայկական շախմատի առաջամարտիկ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը Norway Chess գերմրցաշարի յոթերորդ տուրում ոչ–ոքի է խաղացել ռուսաստանցի շախմատիստ Սերգեյ Կարյակինի հետ։

Յոթ տուրերի արդյունքում Արոնյանը վաստակել է 3,5 միավոր, նա պարտվել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին, հաղթել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ մնացած պարտիաները ոչ-ոքի է խաղացել։ Արոնյանը հաջորդ պարտիան կխաղա ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ։

armeniasputnik.am