ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել Գեորգի Մուրադյանին խորհրդական նշանակելու մասին: Գեորգի Մուրադյանը՝ Ժորիկը, եղել է Օդեսայում գլխավոր հյուպատոսը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր օգնականը։
Դեռեւս հյուպատոս նշանակվելու ժամանակ մենք գրել էինք, որ 2006 թ. սկզբին «02»-ով մի տեսանյութ է հեռարձակվել, ըստ որի՝ ԱՄՆ-ից Գ. Մուրադյանի անունով ուղարկվել է ծանրոց. մեծ տրամաչափի մոմեր՝ իրենց մոմակալներով:
Դեռ ԱՄՆ-ում երկրի հատուկ ծառայությունները բացահայտել են, որ մոմերի մեջ թաքցված է թմրանյութ՝ կոկաին, ինչպես պարզվել է՝ մոտ 300 գրամ, որը բավականին լուրջ քանակություն է: Մուրադյանը դատապարտվում է, սակայն մի որոշ ժամանակ անց հայտնվում է ազատության մեջ։
Գեորգի Մուրադյանի հայրը՝ ՀՀ ԱԳՆ հնագույն եւ հարգված դիվանագետներից Էդուարդ Մուրադյանն էր, ով 2011թ. սկզբին ինֆարկտից մահացավ Թբիլիսիում, ուր աշխատում էր որպես ՀՀ դեսպանության խորհրդական։ Ազատ արձակվելուց հետո Մուրադյանը դառնում է այն ժամանակվա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավոր օգնականը։