Երեկ Բելգիայի ոստիկանությունը հանդես եկավ հայտարարությամբ, որը մեծ աղմուկ է բարձրացրել ոչ միայն Եվրոպայում: Բելգիացի իրավապահները ձերբակալել են 13 անձի, որոնք շուրջ 4 տարի զբաղվել են մարզական լայնամասշտաբ խարդախությամբ: Ձերբակալվածների մի մասը Բելգիայի, իսկ մյուսը մասը Հայաստանի քաղաքացիներ են: Վերջիններս 2014 թվականից թենիսի Futures և Challenger մրցաշարերում նախաձեռնել են կազմակերպված մրցավեճեր: Այս հանդիպումների վրա աշխարհի տարբեր երկրներում խոշոր չափի խաղադրույքներ են արվել: Հանցախումբը, կաշառելով թենիսիստներին, նախապես կանխորոշել է հանդիպումների ելքը և այդ ինֆորմացիան տրամադրել խաղադրույք կատարողներին:
Ավելի մանրամասն՝ sportstarlive.com