Չնայած Արցախում վերջին օրերում ծավալված շարժումը նրա դեմ չէր ուղղված, Արայիկը որոշեց հրաժարական տալ. Հրանտ Բագրատյան
Advertisement 1000 x 90

Չնայած Արցախում վերջին օրերում ծավալված շարժումը նրա դեմ չէր ուղղված, Արայիկը որոշեց հրաժարական տալ. Հրանտ Բագրատյան

Հրանտ Բագրատյանի երեկ կատարած հրապարակումը.

Այսօր հրաժարական է տվել Արայիկ Հարությունյանը, Արցախի հանրապետության պետական նախարարը (2017-2018), 2007-2017թթ վարչապետը։ Լրջագույն պետական գործիչ, ազատամարտիկ, զինվոր, մարդ, քաղաքացի, նախկինում հրաշալի գործարար։ Մենք նաև մոտ ընկերներ ենք։ Չնայած Արցախում վերջին օրերում ծավալված շարժումը նրա դեմ չէր ուղղված, Արայիկը որոշեց հրաժարական տալ։ Թող տեսնեն, որ իշխանությունից չի կառչել։

Վարչապետության 10 լիարժեք տարիների ընթացքում (2008-2017թթ) նրա անմիջական ջանքերով Բակո Սահակյանի ղեկավարությամբ Արցախի տնտեսությունն աճել 167%-ով (10.94% տարեկան) կամ 2.67անգամ։

Հիշեցնեմ, որ Հայաստանի տնտեսությունն աճել է սոսկ 25%-ով կամ 1.25 անգամ։ Այդ տիտանական աշխատանքի շնորհիվ բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով Արցախը վերջապես հասավ և անցավ ՀՀ-ին, իսկ 1 շնչին ընկնող բյուջետային ծախսերով գերազանցում է ՀՀ-ն 1.35 անգամ։ 1988-ին տարբերությունն ավելի քան 2 անգամ էր ի վնաս Արցախի։

Արա Վլադիմիրի շնորհակալություն եղբայր։ Լավ գործը երբեք աննկատ չի մնում։



Նման նյութեր