ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը մարզային կյանքն ակտիվացնելու, երիտասարդ գործիչներին աջակցելու ծրագրեր ունի: Իր ուշադրության ներքո է պահելու նաև ոլորտին առնչվող օրենսդրական նախաձեռնությունները, որոնց մասին վերջին տարիներին շատ է խոսվում: «Արմենպրես»-ը զրուցել է Լիլիթ Մակունցի հետ ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին, պարզել, թե նորանշանակ նախարարն ինչ անելու՝ իրեն վստահված ոլորտն առավել զարգացնելու համար:
Ոլորտային փոփոխություններ
Բազում գաղափարներ կան, որոնք կարելի է նախագծերի վերածել: Առաջին հերթին` դրանք կապված են մարզերի հետ՝ մարզային մշակութային կյանքն ակտիվացնելուն են առնչվում: Նպատակ կա միջավայր փոխել այնտեղ, որպեսզի սահմանամերձ գյուղերից մարդիկ հնարավորություն ունենան առնվազն մարզկենտրոններում ինչ-որ մշակութային ծառայություններից օգտվել, ինքնադրսևորվել հենց այնտեղ:
Կան որոշակի հարցեր, որոնք արհեստականորեն բարդացնում են այս կամ այն ոլորտում գործունեություն ծավալելը: Առաջին հերթին օրենսդրական կարգավորումների խնդիր կա: Երկրորդը՝ որակական առումով փոփոխություններ, նոր մոտեցումներ մտցնելու անհրաժեշտություն կա: Կարծում եմ, որ մեր աշխատանքի ընթացքում նաև միջազգային փորձագետների կարծիքի, խորհրդատվության կարիք կլինի:
Խնդիրներից է նաև այն, որ շատ գործիչներ, մշակութային օջախներ անտեսված են եղել այս ընթացքում: Անտեսված, որովհետև նրանց պատշաճ ուշադրություն չի դարձվել: Այս ամենը տարբեր սուբյեկտիվ ու օբյեկտիվ հարցերի հետ է կապված:
Ամբողջությամբ՝ armenpress.am