Արտադրողները նախազգուշացրել են վիսկիի վերահաս դեֆիցիտի մասին
Advertisement 1000 x 90

Արտադրողները նախազգուշացրել են վիսկիի վերահաս դեֆիցիտի մասին

Իռլանդիայում նախազգուշացրել են վիսկիի վերահաս պակասության մասին՝ համաշխարհային պահանջարկի աճի պատճառով: Այս մասին գրել է The Irish Times-ը:

Ինդուստրիայի մագնատներից մեկի՝ Ջոն Թելինգի խոսքով՝ այն, ինչ այսօր լցված է տակառներում, կարելի կլինի վաճառասեղաններ ուղարկել սոսկ յոթ տարի անց: Բայց եթե վաճառքներն աճեն ներկայիս տեմպերով, այդ պաշարները բավարար չեն լինի:

Իռլանդիայի վիսկիի ասոցիացիան հավաստում է արտադրողների երկյուղները, բայց ավելի լավատեսորեն է տրամադրված:

Կազմակերպության ներկայացուցչի պնդմամբ՝ նախապես մինչև 2020 թվականը պլանավորվել էր աշխարհում կրկնապատկել խմիչքի վաճառքները մինչև 12 միլիոն ինըլիտրանոց քեյս, այս պահին պլանները ենթարկվել են շտկման, և մինչև 2030 թվականը վաճառքների ծավալը պետք է հասնի 24 միլիոնի: Դրան պետք է նպաստի նոր օղեգործարանների դուրս գալն արտադրանքի շուկա, որն առաջիկա տարիներին «կհասունանա»:



Նման նյութեր