
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչու Հենրիխ Մխիթարյանը չէր հայտավորվել թուրքական «Ֆեներբահչեի» դեմ Եվրոպայի լիգայի երրորդ տուրի խաղին: Հանդիպման նախախաղային ասուլիսում մարզիչը հայտնել էր, որ Մխիթարյանը լիովին վերակագնվել է վնասվածքից և մարզվում է առանց սահմանափակումների:
«Վնասվածք չունենալն ու պաշտոնական խաղում խաղադաշտ դուրս գալուն պատրաստ լինելը տարբեր բաներ են: Ես չեմ կարող խաղային պրակտիկա տրամադրել բոլոր ֆուտբոլիստներին: Մխիթարյանը չի խաղացել երկար ժամանակ, իսկ այս կազմը լավ է խաղում»,- հաղորդում է BBC-ն: