Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ կրքերն այնքան են թեժացել, որ մի կերպ են կանխել ծեծկռտուքը։ Նախ, Արմեն Աշոտյանն իր ելույթում քննադատել էր ԲՀԿ-ին ու կոնկրետ Նաիրա Զոհրաբյանին։ Ապա ընդմիջումից հետո վերադառնալով դահլիճ, երբ սկսվել են ելույթները, Աշոտյանը տեղից ինչ որ ռեպլիկներ է արձակել Դաշինքի ներկայացուցիչների հասցեին, ինչից վրդովվել է Աբրահամ Մանուկյանի որդին՝ Արթուր Մանուկյանը եւ բացականչել է՝ ինչ ես էշ-էշ դուրս տալիս եւ վեճն այնքան է թեժացել, որ Մանուկյանը տեղից բարձրացել է եւ գնացել Աշոտյանի ուղղությամբ։
Նրանց միջակայքում նստող պատգամավորները հազիվ են կանխել ձեռնակռիվը։ Հայհոյանքները եթերում չեն լսվել, քանի որ բարձրախոսներից հեռու է եղել վիճաբանությունը։