ՊՆ-ում բարեփոխումները սկսվել են դեռ Վիգեն Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ. Դավիթ Տոնոյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

ՊՆ-ում բարեփոխումները սկսվել են դեռ Վիգեն Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ. Դավիթ Տոնոյան

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ՊՆ-ում շարունակվելու են Վիգեն Սարգսյանի պաշտոնավարման ընթացում մեկնարկած ծրագրերը իրագործել, մասնավորապես ՝«Ես եմ» և «Պատիվ ունեմ» և այլ ծրագրերը։  «Հազար դրամների» անվանում ստացած օրենքի կասեցման հիմքեր էլ, նախարարն ասաց, որ չկան:

«Դրանք մենք դիտարկում ենք որպես ժամկետային զինվորական ծառայության տեսակ։ Այդ տարբերակը առաջարկվել է, կիրառվում է և չի խոչընդոտում մեր Զինված ուժերին զարգանալ»,-ասաց  նա։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի  այն հայտարարություններին, թե պետք է թեթևացնել բանակում զինծառայող ունեցող ծնողի հոգսը,  Դավիթ Տոնոյանն ասաց, որ այդ բարեփոխումը սկսվել է դեռ նախորդ նախարարի պաշտոնավարումից.
«Որպես պաշտպանության նախարար՝ հայտարարում եմ՝ մեր համազգեստը ժամանակի ընթացքում բարելավվել է, և այն, ինչ մենք ունեցել ենք 1992, 2002-ին և հետո՝ 2017 և 2018 թվականներին, տարբերվում են։ Այս պահին զինծառայողների հագուստի ու այլ կենցաղային հարցերի հետ կապված փոփոխությունները կատարվել են պաշտպանության նախկին նախարարի ժամանակ, փոխվեց ձևաչափը, փոխվեց չափանիշը»,-նշեն Տոնոյանը։

Նա նաև խոսեց այն մասին, որ  զինված ուժերում լայնածավալ հակակոռուպցիոն ծրագիր է ծրագրվում: Այն հարցին, թե կլինեն աղմկահարույց  բացահայտումներ, Պնախարարն ասաց.  «Ես չգիտեմ՝ ինչ կլինի»:  Լրագրողները պաշտպանության նախարարից հետաքրքրվեցին`մտավախություններ չկա՞ն, որ Ադրբեջանը կփորձի ոտնձգությունների գնալ: Դավիթ Տոնոյանն ասաց` հայկական զինված ուժերն անելու են հնարավոր ամենը`այդ ոտնձգությունների դեմ: Հարցին`ինչպիսի՞ն է սահմաններում իրավիճակը, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Համեմատաբար վերահսկելի է. վերահսկելի է`մեր և  ՊԲ-ի կողմից»: Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի շարժերին, Տոնոյանն ասաց, որ  բոլոր շարժերը «խորության» վրա են և  վտանգ չեն ներկայացում:



Նման նյութեր