Իսպանական Լուգո քաղաքի բնակչուհին 62 տարեկանում մայր է դարձել: Լինա Ալվարեսը երեք երեխա ունի. ավագ որդին արդեն 28 տարեկան է, միջնեկը՝ 10:
Նորածին դուստրը, որին անվանակոչել են Լինայի մոր պատվին, ծնվել է կեսարյան հատմամբ, ժամկետից շուտ, մոտ 2.3 կգ: Դուրս գրվելով հիվանդանոցից՝ Լինա Ալվարեսը նշել է, որ հրաշալի է զգում իրեն, կարծես ոչ թե 62 տարեկան է, այլ երկու անգամ պակաս: Խոսելով նորածնի մասին՝ նա ասել է, որ երախտապարտ է ճակատագրին նման նվերի համար:
Գալիսիայի բնակիչները, որտեղ Լինան բնակվում է, ակտիվորեն քննարկում էին նրա հղիության փաստը, մասնավորապես հարցը, թե մինչև որ տարիքը կանայք կարող են օգտվել օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներից:
Լինան պատմել է, որ իրեն զանգահարում են կանայք ամբողջ աշխարհից. նրանք շնորհավորում են դստեր ծննդյան առիթով եւ խնդրում պատմել, թե հատկապես որ բժիշկն է օգնել հղիանալ: Այդ տեղեկությունը նա գաղտնի է պահում, բայց վստահ է, որ բոլոր կանայք կարող են ինքնուրույն հարմար բժիշկ կամ կլինիկա գտնել:
Աղբյուրը՝ lajmpress.com