Ծովինար Մարտիրոսյանը՝ «Դեպի երազանք 2»-ում նկարահանվելու և իր ու ամուսնու սեփական ստուդիայի աշխատանքների մասին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Ծովինար Մարտիրոսյանը՝ «Դեպի երազանք 2»-ում նկարահանվելու և իր ու ամուսնու սեփական ստուդիայի աշխատանքների մասին. life.panorama.am

Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանն այս օրերին նկարահանվում է «Դեպի երազանք 2» հեռուստանովելում: Դերասանուհին ֆիլմի առաջին մասում ևս նկարահանվել է՝ մարմնավորելով գլխավոր հերոսուհու քրոջը, ում ընտանիքում կատարվում են բավականին կտրուկ և անսպասելի զարգացումներ: Life.panorama.am-ին Ծովինարը պատմեց, որ մեծ սիրով է դարձյալ այս թիմում աշխատելու հրավերն ընդունել:

«Կրկին հրավերը ստացա Արմեն Պետրոսյանից, ում հետ նախկինում շատ սիրով ու համերաշխ ենք աշխատել, և այդ հանգամանքն էլ հաշվի առնելով՝ համաձայնեցի: Իսկապես պրոֆեսիոնալ թիմ է աշխատում, որը փորձում է անել լավագույնը»,- նշեց մեր զրուցակիցը:

Դերասանուհու խոսքով՝ հեռուստանովելի երկրորդ մասը ևս հետաքրքիր կլինի հեռուստադիտողին:

«Փակագծեր շատ չեմ բացի, քանի որ հեռուստադիտողին հետաքրքիր կլինի դիտելով բացահայտումներ անել: Գիտեմ, որ «Դեպի երազանք» ֆիլմի առաջին մասը բավականին մեծ վարկանիշ ու դիտելիություն է ունեցել: Երկրորդ մասը պակաս հետաքրքիր չի լինի, սցենարում կան հետաքրքիր փոխխահարբերություններ, կոնֆլիկտային իրավիճակներ և այնպիսի լուծումներ, որ ֆիլմը էլ ավելի դիտարժան կդառնա: Ասեմ նաև, որ ավելացել են նոր հերոսներ, որոնք ավելի են հետաքրքրացրել ֆիլմը: Իսկապես, հուսամ, որ երկրորդ մասը նորից կսիրվի հեռուստադիտողի կողմից»,- նկատեց նա:

Ծովինար Մարտիրոսյանն այս շրջանում միայն այս նախագծում է ներգրվված, քանի որ զբաղվածության մեծ մասը անցնում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգայյին ակադեմիական  թատրոնում:

«Թատրոնում գերզբաղված եմ, գրեթե բոլոր ներկայացումներում ներգրավված եմ: Այս պահին բեմադրության է պատրաստվում «Սասնա ծռեր» էպոսը, որտեղ ներգրավված է թատրոնի երիտասարդ կազմը. նախատեսվում է այն հանդիսատեսին ներկայացնել սեպտեմբերրին: Վերջերս հանդիսատեսի դատին հանձնեցինք «Հարսնացուն հյուսիսից» կատակերգությունը, որը բավականին լավ ընդունվեց. Բուռն ծափահարություններից հասկանում ենք, որ լավ ներկայացում ենք ստացել: Ասեմ, որ այստեղ շատ հետաքրքիր է ավագ և երիտասարդ սերնդի փոխհարաբերությունները», –  նկատեց դերասանուհին:

Ծովինար Մարտիրոսյանը դասավանդում է նաև Վարդան Աճեմյանի անվան ստուդիայում՝ որպես բեմական խոսքի դասախոս:

Ծովինարն ու ամուսինը՝ դերասան Նարեկ Հայկազյանը, արդեն մի քանի ամիս է, ինչ բացել են նաև սեփական՝ «Նար» թատերական ստուդիան: Հետաքրքրվելով, թե մի քանի ամիսների ընթացքում ստուդիան ինչ արդյունքներ է գրանցել, պատասխանեց.

«Կարծում եմ՝ հիանալի արդյունքներ ունենք: Երեխաները մեծ հաճույքով են գալիս մեզ մոտ, անգամ, երբ դասաժամերը տևում են 1-1,5 ժամ, բողոքում են, թե ինչու երկար չէ: Մենք վարպետության դասեր ենք ունենում ճանաչված և սիրված դերասանների հետ: Մեզ հետ դասավանդում են նաև Տաթևիկ Հոռոփյանը՝ որպես պարուսույց, Լուսինե Կոստանյանն էլ դերասանի վարպետությունը դասավանդում է անգլերեն լեզվով: Առաջիկայում պլաններ ունենք ավելացնելու ծրագրերն ու դասաժամերը, բայց դրանց մասին ավելի ուշ կխոսեմ, երբ դրանք իրականություն լինեն»:

life.panorama.am



Նման նյութեր