Emirates ավիաընկերությունը ներկայացրել է նոր Boeing 777-300ER ինքնաթիռների առաջին դասի սրահները: Իլյումանատորների փոխարեն սրահում վիրտուալ պատուհաններ են տեղադրված՝ կլոր էկրաններ, որտեղ երևում է ինքնաթիռի վրա տեղադրված տեսախցիկների պատկերը, գրում է HighTech-ը, հղում կատարելով BBC-ին:
Նախատեսվում է, որ էկրանի պատկերն ավելի որակով կլինի, քան եթե մարդն իր սեփական աչքերով այն տեսներ:
Որոշ փորձագետներ կարծում են, որ առանց պատուհանների ինքնաթիռները կարող են անվտանգ չլինել, իսկ փակ տարածությունից վախ ունեցողներն իրենց անհարմար կզգան:
«Մենք ոչ մի դժվարություն չենք տեսնում, որը հնարավոր չլինի հաղթահարել, որպեսզի ապահովենք անվտանգության նույն մակարդակն ինչ իլյումինատորներով ինքնաթիռներում,- նշել են ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության ներկայացուցիչները: