Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հրապարակումը. «Այս տավա փետրվարի 17-ին Վահե Լոռենցի առաջնորդությամբ առիթ ունեցա լինել «Ափրոյի գոմեր» կոչված գյուղատեղիում, որտեղ թիկունքին 22 տողանի կիսամաշ արձանագրությամբ մի կանգուն մոտ 800-ամյա խաչքար կար: Հայտնի է, որ այդ ընդարձակ արձանագրությունը մինչև հիմա ոչ ոք չի վերծանել: Տեղում կատարածս լուսանկարներով դա անելն ինձ էլ չհաջողվեց:
Անցած ամիսներին անվերջ մտածում էի մի հարմար առիթով նորից տեղում լինել: Այդ հնարավորությունը վերջապես կարծես ընձեռվում է և շաբաթ մեկնում ենք Ափրոյի գոմ` ողջ գիշերը աշխատելու մտադրությամբ (ինչու՞ գիշերով, որովհետև մաշված արձանագրությունների տառահետքերն անհամեմատ ավելի լավ են բացահայտվում, երբ տարբեր անկյուններից լապտերի լույսով արհեստական արև ես պարզում): Դե՛, կիրակի` հուսով նպատակին հասած կվերադառնանք և գուցե արդեն երկուշաբթի Ձեզ կհրամցնեմ հայոց պատմության մեկ նոր էջ ևս»: