Ավստրիայում փակել են 7 մզկիթ, պատրաստվում են արտաքսել 60 իմամ
Advertisement 1000 x 90

Ավստրիայում փակել են 7 մզկիթ, պատրաստվում են արտաքսել 60 իմամ

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ երկրի տարածքում արդեն փակվել է 7 մզկիթ, գրել է Süddeutsche Zeitung-ը։

«Ավստրիայում տեղ չունեն այն շերտերը, որոնք զուգահեռ ապրելով ավստրիական հանրության հետ քաղաքականացնում են իսլամը, ռադիկալացնում գաղափարախոսությունը»,- Կուրցի խոսքից մեջբերում է արել Süddeutsche Zeitung-ը:

Ավստրիայում մզկիթների հետ կապված հատուկ հետաքննություն էր սկսվել այն բանից հետո, երբ տեղական Falter պարբերականի էջերում հայտնվել էին երկրում գործող թուրքական մզկիթներից մեկում արված լուսանկարները․ դրանցում երևում էին զինվորական հագուստով երեխաներ, որոնք Դարդանելի ճակատամարտի մասին պատմող բեմադրությունում զոհվող զինվորների դերն էին ստանձնել։

interfax.ru



Նման նյութեր