Կառավարությունն իր որոշմամբ ստեղծել է «Բջնի-ամրոց» և «Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցները, որոնց համար անհրաժեշտ տարածքները գտնվում են Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի բնակավայրում և Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրում: Այդ տարածքում են հանրապետական նշանակության 5-16-րդ դդ. Բջնի ամրոց համալիրը և 10-14-րդ դդ. Սմբատաբերդ ամրոցը:
Արգելոցների հետագա պահպանությունն ու շահագործումն իրականացվելու են «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին հատկացված միջոցների հաշվին: