Կառավարությունը համաձայնություն տվեց Կոտայքի մարզի Հրազդան համայնքի հարավային թաղամասի Երևան-Սևան մայրուղուն հարող հողամասը անհատույց սեփականության իրավունքով «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ին նվիրաբերելուն:
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ ծրագրով նախատեսվում են ՎԶԵԲ-ի 11 միլիոն եվրո ֆինանսական աջակցությամբ (5.5 մլն եվրոն՝ դրամաշնորհ) կառուցել ԵՄ չափորոշիչներին համապատասխան տարածաշրջանային աղբավայր: «Այն պետք է սպասարկի նշված երկու մարզի 12 քաղաքային համայնքի»,- ասաց Պապիկյանը:
Նախարարը նշեց, որ նոր աղբավայրերի կառուցման նպատակով արդեն իսկ ստացվել են ևս երկու ներդրումային ծրագիր իրականացնելու հայտեր: Պապիկյանը նշեց, որ այս ոլորտում քաղաքականությունը հստակեցնելու նպատակով անհրաժեշտ է հարցը քննարկել փոխվարչապետների մեկի գլխավորությամբ:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ առաջիկայում իր մոտ կհրավիրի խորհրդակցություն: