Գվատեմալայի իշխանություններն աշխարհի երկրներին պաշտոնապես խնդրել են օգնություն ցուցաբերել Ֆուեգո հրաբխի ժայթքման հետ ևանքների վերացման գործում: Համապատասխան հայտարարությունը հրապարակել Է երկրի արտաքին գործերի նախարարությունը:
«Գվատեմալայի կառավարությունը ԱԳ նախարարության միջոցով հայտնում Է, որ Տարերային աղետների հետ ևանքների նվազեցման ազգային ծառայության քարտուղարությունից պաշտոնական խնդրանք Է ստացել Ֆուեգո հրաբխի ժայթքման պատճառով ստեղծված արտակարգ իրադրությանը հակազդելու նպատակով միջազգային հանրակցությանը դիմելու համար, և այդ պահից այդ խնդրանքն ուղարկվում Է միջազգային հանրակցությանը, որպեսզի նա կարողանա իր օգնությունն ուղարկել Գվատեմալա»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի՝ հունիսի 3-ին սկսված ժայթքման հետ ևանքով զոհվածների թիվը հասել Է 109-ի: Տարերքի հարվածի հետ ևանքներն իրենց վրա զգացել են ավելի քան 1,7 մլն բնակիչներ: Մինչդեռ Ֆուեգո հրաբխի լանջերով լավայի առատ հոսքը հարկադրել Է դադարեցնել փրկարարական աշխատանքները ժայթքումից տուժած բնակավայրերում: Ինչպես ասված Է Սեյսմոլոգիայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի հաղորդագրության մեջ, 30-40 մետր լայնությամբ և 4-ից մինչ և 5 մետր բարձրությամբ լավայի հոսքը հոսում Է հրաբխի լանջի ար ևմտյան կողմից: Էսկուինտլայի, Չիմալտենանգոյի և Սեկատեպեկեսի դեպարտամենտների տարածքում, որոնք առավել շատ են տուժել տարերքի հարվածից, որոնողական աշխատանքները դեռ ևս ավարտված չեն, մինչ օրս անհայտ կորած Է համարվում 197 մարդ: Առայժմ տարերքից տուժած շրջաններից տարահանվել Է ավելի քան 12,2 հազար մարդ, որոնցից 3,6 հազարը տեղավորված են ժամանակավոր հանրակացարաններում:
Ֆուեգոն, որի բարձրությունը 3,7 կիլոմետր Է, երկրի տարածքի ամենաակտիվ հրաբուխներից մեկն Է: Այն գտնվում Է Գվատեմալայի մայրաքաղաքից 40 կմ հարավ-ար ևմուտք ընկած շրջանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: