Հայերին idioten test է պետք, կամ վճարիր և ուզածիդ չափ խախտիր կանոնները. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հայերին idioten test է պետք, կամ վճարիր և ուզածիդ չափ խախտիր կանոնները. armeniasputnik.am

50 կգ քաշով հեղինակավոր տղամարդը, որի ծանրությանը միայն «Գելենդվագենը» կարող է դիմանալ, դժգոհ է տուգանքների համաներումից, որովհետև նա պարտաճանաչ վճարել է տուգանքները, կլորիկ գումար է տվել հանդիպակաց դուրս գալու համար, իսկ հազարավոր մարդիկ ոչինչ չեն վճարել։

Մի հարևան ունեմ, դասական հեղինակավոր տղամարդ է։ Քաշն ավելի քան 150 կգ է, խոսում է դեն Վիտո Կորլեոնեի խռպոտ ձայնով, երթևեկում է սև «Գելենդվագենով», պետհամարանիշն էլ զարդարված է բացառապես 7-երով։ Երթևեկության կանոնները ոչ թե չի հարգում, այլ ամենայն հավանականությամբ, նույնիսկ չի էլ նկատում։ Եվ ահա պատկերացրեք` հենց նա է ինձ ասում, որ ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտած վարորդների (տուգանքները չարամտորեն չվճարած) տուգանքների համաներումը լավ չէ։ Եվ պարզաբանում է` այժմ բոլոր նրանք, ովքեր չէին վճարում, իրենց հզոր են զգում, իսկ ես խախտում եմ արել ու վճարել, հիմա ինձ իսկական հիմար եմ զգում։

Օրեր առաջ ԱԺ-ում «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Այսօր շատերի բնակարանները գրավի տակ են այն պատճառով, որ տարբեր թփերի տակ ոստիկանական արագաչափեր ու տեսախցիկներ էին տեղադրված, որոնց նպատակը թալանն էր»։

Կարո՞ղ եք հավատալ, որ նման բան կա։ Անձամբ ես` ոչ։ Իհարկե, ինչպես ասում են, պոպուլիզմը պատգամավորի զենքն է, հատկապես հավանական ընտրությունների նախաշեմին, բայց այստեղ էլ սահման պետք է լինի։ Այդ ինչ անբարեխիղճ իրավախախտ պետք է լինել, այդ ինչ արագությամբ պետք է ընթանալ և քանի անգամ «նկարվել», որ այդքան մեծ գումարի չափով տուգանք կուտակվի։ Միայն այն դեպքում սա, հավանաբար, իրական կլիներ, եթե այդ թփերը «Ֆորմուլա-1»-ի մայրուղու վրա աճեին։

Մեր վարչապետը կարծում է, որ բոլոր այդ տեսախցիկները իրենց խնդիրը չեն կատարել։ Տեսախցիկները տեղադրվել են, բայց վթարները դրանցից չեն պակասել։ Համաձայն եմ։ Բայց չէ՞ որ խնդիրը տեսանկարահանող և լուսանկարահանող տեսախցիկները չեն, այլ այն, թե ինչ նպատակ էին դրել իրենց առաջ դրանք տեղադրողները։ Իսկ նպատակը ոչ թե ճանապարհներին անվտանգությունը բարձրացնելն էր, այդ հարցում Զոհրաբյանն իհարկե իրավացի է, այլ «սեփական գրպանները» լցնելը։

Մարտին Լյութերը բողոքական դարձավ և պատերազմ հայտարարեց կաթոլիկությանը, քանի որ դեմ էր եկեղեցում այնպիսի երևույթի, ինչպիսին ինդուլգենցիան էր։ Խախտեցիր պատվիրանները, գողացար, շնացար, սպանեցիր, հոգ չէ։ Կվճարես եկեղեցուն, ինդուլգենցիա կստանաս և մաքո՞ւր ես աստծու առաջ։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am