ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Միքայել Մելքումյանի դուստրը՝ Զարուհի Մելքումյանը, հունիսի 7-ին նշանակվել է ՀՀ ՏՄՊՊ Վերահսկողության վարչության հաշվառման և հսկողության իրականացման բաժնի պետ։ Նշանակումը տեղի է ունեցել մրցույթով։
Դիմորդները եղել են երկուսը՝ Սիմոն Ներսեսյանն ու Զարուհի Մելքումյանը։ Վերջում հաղթող է ճանաչվել Մելքումյանի դուստրը։ Այս նշանակումը թերևս փոխհատուցումն է հոր՝ պաշտոն չստանալուն։
Հիշեցնենք, որ մենք գրել էինք, որ իշխանափոխությունից հետո Միքայել Մելքումյանը պայքարում էր փոխվարչապետի պաշտոնի համար, բայց Նիկոլ Փաշինյանը կտրուկ դեմ է եղել՝ մերժելով նրան։ Փոխարենը Մելքումյանը կարողացավ հասնել նրան, որ գոնե դստերը մի տեղ պաշտոնի տեղավորի։ Մենք մի քանի անգամ փորձեցինք կապ հաստատել Միքայել Մելքումյանի հետ, որպեսզի մեկնաբանություն ստանանք նրանից այս առնչությամբ, բայց նա չպատասխանեց զանգերին։