Աննա Հակոբյանը որդու և մշակույթի նախարարի հետ մեկնել էր Գյումրի։ Այնտեղ էր նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Առաջիները հուզվեցին Գյումրիում, նախկին նախարարը հետևություն արեց։
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հունիսի 8-ին հյուրընկալել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:
Ներկայացումից առաջ
Հայաստանյան հնագույն թատրոններից մեկի բեմում ապրիլյան քառօրյայի մասին պատմող պիես էր: Անահիտ Աղասարյանի «Հարսանիք թիկունքում» երկու գործողությամբ դրաման նվիրված էր Ապրիլյան քառօրյայի հերոսներին:
Ներկայացումը դիտելու էր եկել նաև վարչապետի որդին: Ապագա զինվորն ամբողջ ներկայացման ընթացքում հուզված էր: Հուզմունքը չէր թաքցում նաև Աննան, որը թեև լրագրողներին խոստացավ ներկայացման ավարտին խոսել, բայց վերջում ընդամենը մեկ նախադասություն ասաց։
«Ես, ճիշտ է, խոստացա, որ ներկայացման վերջում կխոսեմ, բայց չեմ կարող ոչ մի բան ասել. սա համարեք գնահատական ներկայացմանը»,- նշեց նա:
Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նույնպես շատ տպավորված էր։
«Հուզիչ էր: Ամբողջ ներկայացման ընթացքում չկարողացա զսպել հուզմունքս, նույնիսկ մի քանի րոպե չէի կարողանում խոսել, թե՛ խաղն էր տպավորիչ, թե՛ բովանդակությունը: Վերապրեցինք կրկին այդ չորս օրերը»,- անկեղծացավ նա:
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am