Պուտինը Սի Ցզինպինին սիբիրական մայրիից պատրաստված ռուսական բաղնիք է նվիրել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Պուտինը Սի Ցզինպինին սիբիրական մայրիից պատրաստված ռուսական բաղնիք է նվիրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը այցելություն է կատարում Չինաստան, Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինին ռուսական բաղնիք է նվիրել։

Նվերների փոխանակությունը նախօրեին է տեղի ունեցել, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Չինական կողմը կընտրի վայրը ու մեր մասնագետները կտեղադրեն բաղնիքը»,- ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա նաև նշել է, որ փայտը Ալթայում աճող 200 տարեկան մայրի ծառից է։ Նվերների փոխանակության ժամանակ Չինաստանի առաջնորդին ցուցադրել են բաղնիքի էսկիզը, նաև ծառի հատումը։

Երկու Նախագահները փորձարկել են նաև չինական նոր, գեր-արագ գնացքը:



Նման նյութեր