Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Զինադադարի խախտման և դրան հայաստանյան քաղաքական գործիչների,քաղաքագետների և զինվորականների բավական կոշտ արձագանքը հիստերիա է առաջացրել Բաքվում… Հատկապես մեծ իրարանցում է առաջացրել Բաքվում ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետ, վարչության պետի տեղակալ գնդապետ Արտավազդ Յաղմուրյանի հայտարարությունն այն մասին, որ ցանկացած ժամանակ, երբ Հայաստանի իշխանությունները որոշում կայացնեն մեր ԶՈՒ-րը կարող է կիրառել «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները և հարված հասցնել հակառակորդին…
«Հայաստանը ոչ մեկից թույլտվություն ստանալու խնդիր չունի այդ համալիրները գործի դնելու համար և մենք համապատասխան մասնագետներն ունենք, որոնք կարող են դա կիրառել»,- հավելել է Յաղմուրյանը… Հայկական բանակի գնդապետի այս հայտարարությունը Բաքվում դիտել են որպես սպառնալիք Ադրբեջանին…
Հայաստանը և Արցախը շատ խիստ պետք է պատժեն Ադրբեջանին,քանի որ մեր արևելյան հարևանները հասկանում են միայն ուժի լեզուն… Շատ ճիշտ են անում Բաքվում վախենում են…
Ինչպես միշտ ադրբեջանցիները դիվերսիաները կազմակերպում են ինչ-որ կարևոր իրադարձությունից առաջ… Այս դիվերսիան «նվիրվում» էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցելությանը…»: