Հանրապետության տարածքում հունիսի 9-10-ը, 14-ին առանձին շրջաններում, 11-13-ը շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: Ինչպես հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը՝ առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանը հունիսի 9-11-ն էապես չի փոխվի, հունիսի 12-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 14-ի ցերեկը նույնքան կբարձրանա:
Երևան քաղաքում հունիսի 9-10-ը, հունիսի 14-ին անձրևի հավանականությունը փոքր է, 11-13-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: