«Այսպես չի կարելի շարունակել, մի արեք, ՀՀ նոր իշխանություններ»
Advertisement 1000 x 90

«Այսպես չի կարելի շարունակել, մի արեք, ՀՀ նոր իշխանություններ»

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ իշխանություններն ասում են՝ ադրբեջանցներն ուզեցել են Նախիջևանի լքված ադրբեջանական գյուղում գերեզմաններ այցելել, մարդասիրական քայլ ենք կատարել, թույլատրել ենք: Ո՞ւմ է պետք է մի մարդասիրություն, որը հակառակորդի կողմից այդպիսին չի գնահատվում, եթե այն սեփական երկրում ու աշխարհին ներկայացվում է որպես Ադրբեջանի զինված ուժերի հերթական հաջողություն՝ որպես շարունակվող հարձակում ու Նախիջևանից ուղությամբ կորցրած տարածքները պատառ-պատառ վերադարձնելու «սխրանք»:

Իսկ երբ երկրիս ներսում սկսում ես կասկածել, թե արդյո՞ք կռուտիտի մեջ չենք ու անհաջող արդարացում չենք բերում լուրջ վրիպումների համար, թե արդյո՞ք որ կողմն է ճիշտ ասում, դա արդեն վատ է: ՊՆ խոսնակի վերջին հայտարարությունից հետո սպասենք ադրբեջանական կողմի արձագանքներին: Այսպես չի կարելի շարունակել, մի արեք, ՀՀ նոր իշխանություններ»: