Կանոնավոր մարզումներն ավելի օգտակար են տղամարդկանց, քան կանանց համար. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Կանոնավոր մարզումներն ավելի օգտակար են տղամարդկանց, քան կանանց համար. հետազոտություն

Կանոնավոր մարզումները տղամարդկանց և կանանց սիրտ-անոթային համակարգի վիճակի վրա տարբեր կերպ են ազդում, պարզել են Loughborough University-ի գիտնականները: Ինչպես ցույց է տվել 12 կամավորների մասնակցությամբ հետազոտությունը, մարզումները տղամարդկանց համար ավելի օգտակար են, քան դաշտանադադարից հետո կանանց համար:

Հետազոտության ընթացքում բոլոր կամավորներին զննել են մարզումներից առաջ և հետո: Մասնագետները պարզել են, որ ընդամենը մեկանգամյա ոտքով զբոսանքը դրական է անդրադարձել տղամարդկանց զարկերակային ճնշման և զարկերակային ռիգիդության (անոթների կարծրության) վրա: Կանանց շրջանում բարելավվել են զարկերակային ճնշման ցուցանիշները, սակայն զարկերակների կարծրությունը նախկին մակարդակին է մնացել:

Զարկերակային ռիգիդությունը համարվում է սիրտ-անոթային հիվանդությունների մարկեր: Հետաքրքիր է, որ այս կարևոր ցուցանիշի կապը զարկերակային ճնշման մակարդակի հետ դիտվել է միայն տղամարդկանց մոտ: Հնարավոր է, որ գիտնականների եզրահանգումները պիտանի լինեն մարզումների ծրագրերի մշակման համար՝ հաշվի առնելով սեռային պատկանելությունը:

med.news.am